Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բացարձակապես պետականությունից գաղափար չունեցող մարդկանց խոսքեր են։ Առաջին ալիքի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում այսպես ասաց Առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, ըստ որոնց, քանի որ Ռուսաստանն իր պարտականությունները մեր առջև չկատարեց, մենք պետք է համագործակցենք Արևմուտքի հետ։
«Անեն այդ բանը, ավելի են խորացնելու առանց այդ էլ արդեն մեր ծանր վիճակը։ Դրանից ոչ մի լավ բան չսպասեք»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե, ըստ նրա, արդյոք միակ դրական բանն այն է, որ պետք է համաձայնենք Ալիևի հետ, նա պատասխանեց, որ հիմա կարող ենք չհամաձայնել, քանի որ պատերազմ չի լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց ընթացքը պետք է լինի այնպես, որ համաձայնություն լինի։
«Պետք է համաձայնություն լինի և՛ Ալիևի, և՛ Թուրքիայի հետ, հավերժ թշնամիներ չեն կարող լինել երկու հարևաները։ Բացառված է դա, մենք արդեն մեր գոյությունն ենք վտանգում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ դա հնարավոր կլինի այն ժամանակ, երբ որևէ պետություն, կառույց լուծի Ղարաբաղյան հիմնահարցը։ «Չգիտեմ ինչպես կլուծվի հարցը։ Մեզնից դա այլևս կախված չէ։ Վերջացավ։ Մի՛ սպասեք, որ որևէ հայ կարող է ասել՝ ես կարող եմ լուծել Ղարաբաղի հարցը։ Չկա այդպիսի բան։ Նման բան գոյություն չունի, սա ցնորք է, զառանցանք է»,- ասաց նա։