|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Կալիֆորնիա նահանգի կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հուան Վարգասին: Այս մասին տեղեկացնում են Հ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հուան Վարգասին հայկական հարցերի հանձնախմբին անդամակցելու և Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2019թ. բանաձևը համահեղինակելու համար:
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների վերջին զարգացումները, այդ թվում` խորհրդարանական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը: Դեսպան Ներսեսյանն ու կոնգրեսական Հուան Վարգասը երկկողմ գործակցության խթանման գործում կարևորել են Կալիֆորնիայի կենսունակ հայ համայնքի դերակատարումն ու ներուժը: