Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ կոնգրեսական Իլհան Օմարը ԱՄՆ ներկայացուցիչների պալատում չի մասնակցել Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկությանը:
Այս առնչությամբ Հայաստանի ժողովրդային շարժման տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն էր։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից 405-ը՝ կողմ, 11-ը՝ դեմ, 3-ը ձեռնպահ, իսկ 14-ն ընդհանրապես չքվեարկեցին։ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իլհան Օմարը, ներկայացուցիչների պալատի քվեարկության ընթացքում եղավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ ձեռնպահ քվեարկած 3 կոնգրեսականներից մեկը, ինչով վրդովեցրեց անգամ իր կողմնակիցներին։ Օմարը լայն քննադատության է ենթարկվել, եւ Twitter- ում բազմաթիվ բացասական մեկնաբանություններ են տեղադրվել:
Օմարը, որին շատերը մեղադրում են իսլամական ծայրահեղականության մեջ, այցելել էր Թուրքիա, որտեղ նա հանդիպել էր այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումից հետո թուրքական կազմակերպությունները կոչ էին արել իրենց ներկայացուցիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել Օմարին:
Օմարը պնդում է, որ «պաշտպանելով մարդու իրավունքների խախտման համար պատասխանատվությունը», չի ցանկանում աջակցել ցեղասպանությանը վերաբերող բանաձեւին, որն օգտագործվում էր «քաղաքական պայքարում՝ որպես խաղաթուղթ»:
Այն հարցին, թե արդյոք պե՞տք է ընդգծվեն զանգվածային մահվան դեպքերը, որոնք տեղի են ունեցել 1915-1923 թվականներին, նա պատասխանել է, որ պետք է դրա պատասխանը տրվի «ակադեմիական հանրույթի համաձայնությամբ, աշխարհաքաղաքականության շահերից ու նկատառումներից դուրս»: