|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Գերմանիայի խորհրդարանի` թուրքական ծագում ունեցող անդամ Ջեմ Օզդեմիրին, ով Բունդեսթագի քննարկմանն էր ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, մասնակցել է Կանադայի Մոնրեալ քաղաքում պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
Այս մասին գրում է կանադահայ համայնքի պարբերականներից «Հորիզոնը»:
Օզդմեիրն իր ելույթում նշել է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հնչեցված այն պնդումները, թե 1915-ին այդ երկրում ոչինչ տեղի չի ունեցել` այլևս անիմաստ են:
Նա նաև նշել է, որ Հրանտ Դինքը փափագում էր, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչումից զատ սկիզբ դրվի հայ-թուրքական երկխոսությանը: Օզդեմիրը շեշտեց, որ Բունդեսթագին ներկայացված նախագծում նրան հստակորեն խոսում են հաշտեցման փուլի մասին, որն ըստ իրենց կարող է սկիզբ առնել հայ-թուրքական սահմանի բացմամբ, մինչդեռ այդ ամենը իրականություն կարող է դառնալ միայն ցեղասպանության ճանաչումից հետո: