|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր Դանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձևը:
«Հայերն այսօր»-ը տեղեկացնում է, որ բանաձևը խորհրդարանի օրակարգ է բերվել Enhedslisten, Alternativet կուսակցությունների կողմից, հեղինակներն են Նիկոլայ Վիլլումսենը եւ Ռասմուս Նորդքվիստը:
Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու նպատակով: Հիմնական թիրախներն են խորհրդարանի այն անդամները, որոնք պայքարում եմ Ցեղասպանության ճանաչման համար: Սակայն դանիացի քաղաքական գործիչները նշում են, որ ժամանակն է, որ Դանիան դուրս գա Թուրքիայի ազդեցության տակից:
Գյուլլինք քաղաքի թանգարանի ղեկավար Մոնս Հոյմարկի դիտարկմամբ` պատմաբաններն արդեն տվել են իրանց գնահատականը` տեղի ունեցածն անվանելով Ցեղասպանություն, հիմա հերթը քաղաքական գործիչներինն է:
Գյուլլինք քաղաքի թանգարանում են պահվում դանիացի միսիոներ Քարեն Եփփեի կողմից հանձնված մի քանի տասնյակ նմուշներ, որոնք Ցեղասպանությունը փաստող անհերքելի ապացույցներ են: