|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մարտի 7-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Կոնգրեսում գործող House Democracy Partnership երկկուսակցական հանձնաժողովի նախագահ, Կոնգրեսական Դեյվիդ Փրայսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին հանձնաժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության հաստատման գործընթացին վերաբերող հարցեր:
Դեսպան Ներսեսյանը կոնգրեսականին ներկայացրեց նաև ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների ու կազմակերպությունների դրական արձագանքները:
Վարուժան Ներսեսյանը և Դեյվիդ Փրայսն անդրադարձան հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ կոնգրեսի դերակատարումը դրանց կյանքի կոչման գործում: