| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր նախազգուշացրեց` եթե իր իրավասության տակ գտնվող բաժինների աշխատակիցների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 18.00-ին բոլորին ուղարկելու է տուն:
Քաղաքապետարանում կազմակերպված ասուլիսում նա ասաց. «Ժամը 6-ից հետո աշխատավայրում ոչ ոք չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ-կիրակիի մասին: Այն բոլոր բաժինները, որոնք իմ կուրացիայի տակ են, մինչև գիշերվա 11-ն աշխատում են: Մեկ էլ հեռուստատեսությունով լսում են բավականին անդուր նախադասություններ մի քանի կոպեկ աշխատավարձի մասին, որ պետք է ավելանա կամ չավելանա: Այդքան էլ ազնիվ չէ դա»:
Գլխավոր ճարտարապետը բացատրեց`աշխատանքի ծավալը մեծացել է 3 անգամ, իսկ աշխատակազմը մնացել է նույնը, և աշխատանքի դիմաց, որ կատարում է քաղաքապետարանի աշխատակազմը, տրամաբանական փոխհատուցում չեն ստանում: Հռետորական հարց բարձրացրեց` քաղաքապետի աշխատավարձը հավասար է շարքային ծրագրավորողի աշխատավարձին, հետևաբար` ի՞նչ պրոբլեմ կա:
Ասուլիսին ներկա` Հանրային ռադիոյի լրագրողը բավական ուշագրավ հարց ուղղեց. «Բյուջեի միջոցներով աշխատող ցանկացած ոք իր պարտականությունները պետք է կատարի ճիշտ ու որակով, եթե ավելի է մնում, դա նրա խնդիրն է: Եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ի՞նչ խորհուրդ կտաք սահմանը պահող պայմանագրային զինծառայողներին, բժիշկներին, մանկավարժներին»:
«Ես կլինեի ամենաերջանիկ մարդը Հայաստանում, որ Ձեր նշած բոլորը կարողանային նորմալ ապրել: Բայց դա չի հարցը, ջան»,- պատասխանեց Մեսչյանը: