կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 11:06
Քաղաքական

ՏԵՍԱնՅՈՒԹ․ «Ուսանող, միացիր»․ Իշխան Սաղաթելյանը զգուշացրեց Հյուսիսային համալսարանի ռեկտորին՝ իրեն վատ չպահել

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ երթը կանգ առավ Հյուսիսային համալսարանի մոտ՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Ուսանող, միացիր»․ վանկարկեցին երթի մասնակիցները։ Ուսանողները ձեռքով ողջունեցին ցուցարարներին։ «Ժողովուրդ, էսքան մարդ ձեզ է սպասում, ձեռքով անելը լավ է, բայց պիտի իջնեք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա զգուշացրեց Հյուսիսային համալսարանի ռեկտորին, որն անցած անգամ թույլ չէր տվել, որ համալսարանում երիտասարդներն Արցախի դրոշ տեղադրեն։

«Զգուշացնում եմ այս համալսարանաի ռեկտորին, որ անցած անգամ իրեն վատ է պահել․ եթե որևէ ուսանողի նկատմամբ որևէ ոտնձգություն լինի, մյուս անգամ չենք գալու կանգնենք՝ ստեղ, նայեք, զգուշացնում եմ»,-ասաց նա։

Սա պայքար է, միացեք, ձեր բոլորի ցավը տանեմ՝ նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։ Երթևեկությունը կաթվածահար է։ Ֆրանսիայի հրապարակում արդեն երկրորդ գիշերը վրաններում են անցկացնում Փաշինյանին ապազգային կառավարման դեմ դուրս եկած արժանապատիվ քաղաքացիները։

Մանրամասն՝ տեսանյութում․