| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            NEWS.am-ը հայտնում է, որ «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված բնակիչներին, որոնք այսօր՝ սեպտեմբերի 16-ին, վաղ առավոտից հավաքվել են Պռոշյան փողոցում գտնվող կառավարական առանձնատների մոտ, մոտեցավ նախագահ Սերժ Սարգսյանը և խոստացավ զբաղվել նրանց խնդրով ու երկու օրվա ընթացքում պատասխան տալ:
«Մենք «Տոնուսի» բնակիչներն ենք, պարո'ն նախագահ, որոնք 10 տարի խաբված էս վիճակով, ում ասես դիմել են, Ձեզ էլ նամակով մի քանի անգամ դիմել ենք: Էս ժողովուրդը չգիտի՝ ում հավատա: Սստելով, խաբելով որքա՞ն կարելի է, մենք մե՞ղք չենք, պարո'ն նախագահ, մեր հույսը Դուք եք»,- վրդովված ասաց բնակիչներից մեկը:
Սերժ Սարգսյանը հավաքվածներին խնդրեց հանգիստ խոսել. «Մեղադրական տոնով մի' խոսեք: Դուք մասնավոր պայմանագիր եք կնքել, բնակարանները վերցրել եք»:
«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված` Ռուսաստանի քաղաքացի Ելենա Լոգինովան ընդհատեց նախագահին՝ ասելով, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի է, տուն է գնել «Տոնուս»ից, սակայն 3 երեխաների հետ այժմ անտուն է մնացել: «Ես «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ եմ, տուն եմ գնել Երեւանում, Հայաստանի քաղաքացիություն եմ ստացել, ինձ ասացին՝ բարի գալուստ Հայաստան, սակայն ինձ խաբեցին, իմ երեխաները հիմա ապրելու տեղ չունեն: Ես խնդրում եմ քայլեր ձեռնարկել»,- նախագահին դիմեց ռուս կինը:
Մանրամասներն` այստեղ: