| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հանդիպել է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ:
Մեսչյանը լրագրողներին հայտնեց, որ Սարգսյանը մի մեծ նախագիծ է իրականացնում Ստանիսլավսկու թատրոնի հարևանությամբ: Խոսքը, ըստ նրա, հյուրանոցային համալիրի մասին է: «Ես նրան ասել եմ, որ եթե նման մեծ շինարարություն է արվում, ինչո՞ւ Ստանիսլավսկու թատրոնը, որը բավականին տխուր վիճակում է՝ ճակատային իր մասով, չի կարելի մտցնել այդ ծրագրի մեջ: Այսինքն՝ խոսքը ոչ թե բարեգործության մասին է, այլ պետք է առաջնորդվել այսպես՝ եթե դու ինչ-որ բան եք կառուցում, տղե'րք, եկեք մի քիչ էլ կողքը մաքրենք, էլի: Մոտեցմանը, թե այստեղ շինարարություն եմ անում, որ եկամուտ ստանամ, ու սա է իմ միակ գործը, պետք է վերջ տրվի: Այդպես չենք կարող քաղաքը բերել այն իրավիճակին, որի մասին մենք երազում ենք»,- ասաց Մեսչյանը:
Նրա խոսքով՝ ցանկացած կառուցապատող պետք է Երևանին վերաբերմունք ցույց տա: