կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-13 16:52
Հասարակություն

110-120 հազար դրամ ստացող աշխատակցից որակ պահանջել չես կարող. փոխքաղաքապետ

110-120 հազար դրամ ստացող աշխատակցից որակ պահանջել չես կարող. փոխքաղաքապետ

Գործընթացն օրինաչափ ու անխուսափելի է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքագետ Հայկ Սարգսյանը` անդրադառնալով նաև քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Մեկնաբանեց, թե դժվար է 110-120 հազար դրամ ստացող աշխատակցից պահանջել անհրաժեշտ որակ, ու հենց դա է բացառապես միակ դրդապատճառը, որ աշխատակիցների աշխատավարձերը բարձրանան:

«Քաղաքական մեծամասնությունը ոչ թե դեմ է աշխատավարձերի բարձրացմանը, այլ դեմ է բաշխման օրինաչափությանը: Ինչ վերաբերում է աշխատակիցների` օտար լեզուների տիրապետելուն, ապա, այո, համայնքային ծառայողները պետք է տիրապետեն օտար լեզուների, քանի որ, եթե մենք ուզում ենք ունենալ նոր մշակույթ, գիտելիքներ, ապա այդ նոր գիտելիքներն արտերկրում են»,- ասաց փոխքաղաքապետը` հավելելով. «Մենք դրել ենք մեր աշխատակիցների առաջ այդ պահանջը և սկսում ենք բավականին մեծ թվաքանակով աշխատակիցների անգլերեն լեզվի ուսուցման գործընթաց, որը կֆինանսավորեն միջազգային գործընկեր կազմակերպությունները»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու` մայիսի 8-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր քաղաքապետարանի հաստիքացուցակի, աշխատավարձերի փոփոխության հարցը, որով նախատեսվում է շուրջ 30%-ով բարձրացնել քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը,  40 %-ով` քաղաքապետարանի աշխատակազմինը: