Փոխարժեքներ
01 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը խիստ քննադատեց տրանսպորտի նոր սակագնի և տուգանքների կիրառման քաղաքականությունը՝ այն անվանելով Երևանի քաղաքացիներին «տուգանքի մատերիալ» դարձնելու գործընթաց։
«Իմ խորին համոզմամբ՝ այս նախագիծը քաղաքացուն տուգանքի մատերիալ է դարձնում։ Քաղաքացին, որ չի կարողանում վճարել, դառնում է վարչական ձերբակալման և խուզարկության ենթակա։ Իսկ դուք ասում եք՝ թող վճարի, չտուգանվի», - ընդգծեց պատգամավորը։
Ավետիսյանը հիշեցրեց, որ ժամանակին նույն իշխանությունը պայքարել էր սակագնի բարձրացման դեմ, իսկ հիմա նույն որոշումն առաջ է տանում՝ անտեսելով սոցիալական ծանր վիճակը․
«Աշխատող աղքատը 75․000 դրամ է ստանում, դուք ասում եք՝ եթե չի վճարում, 15․000 դրամ տուգանենք։ Հինգ անգամ տուգանեք՝ մարդը տուն ինչ տանի՞»։
Ավետիսյանը եզրափակեց՝ ընդգծելով, որ իշխանությունը քաղաքացուն պետք է ծառայի, ոչ թե ծառայեցնի։
Մանրամասն՝ տեսանյութում։