Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «թիվ 12 պոլիկլինիկայի» նորանշանակ տնօրենը աշխատակիցներից մեկից պահանջել է, որ նա այցելուներից, այսպես ասած՝ որպես «թեյավճար» գումար հավաքագրի եւ ամեն ամիս որպես կաշառք 50 հազար դրամ տա իրեն՝ սպառնալով եւ ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից։
Պարզվել է, որ հիշյալ աշխատակիցը հրաժարվել է տնօրենի ապօրինի պահանջը կատարելուց եւ փետրվարի 21-ին ազատվել աշխատանքից։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տնօրենը նույն եղանակով կաշառք է պահանջել նաեւ պոլիկլինիկայի մեկ այլ աշխատակցից։ Պոլիկլինիկայի տնօրենը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու ձերբակալվել։
Դեպքի առթիվ գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։