կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-31 13:25
Հասարակություն

Զախարյանը 27 հազար դրամ թոշակ ստացող կնոջը «հուշեց», թե ինչպես վճարի էլեկտրաէներգիայի համար

Զախարյանը 27 հազար դրամ թոշակ ստացող կնոջը «հուշեց», թե ինչպես վճարի էլեկտրաէներգիայի համար

Այսօր երբ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կառավարության նիստից հետո դուրս եկավ շենքից, նրան մոտեցավ մի քաղաքացի` բողոքելով էլեկտրաէներգիայի թանկացումից: Բողոքող կինը, մասնավորապես, նշում էր, որ իր էլեկտրաէներգիայի գումարը պետք է վճարի Երվանդ Զախարյանը:

 

«Ընդամենը 27 հազար թոշակ եմ ստանում, ո՞նց եմ մուծելու»,- Զախարյանին դիմեց կինը, ինչին ի պատասխան նախարարը շատ հանգիստ տոնով հայտարարեց` «Մի կերպ»: Թե ինչ նկատի ուներ` «մի կերպ» ասելով, Զախարյանը չպարզաբանեց ու լուռ հեռացավ:

 

Իսկ մինչ այդ լրագրողները փորձում էին նախարարից ստանալ բազմաթիվ հարցերի պատասխաններ` կապված Ռուսաստանի դեմ Արմուտքի պատժամիջոցների արդյունքում «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի, էներգետիկ համակարգին վերաբերող այլ հարցերի վերաբերյալ, որոնց սակայն, Երվանդ Զախարյանը չպատասխանեց` նշելով, թե 15 օրից մամլո ասուլիս է հրավիրելու, ու բոլոր հարցերին կպատասխանի այդ ասուլիսի ժամանակ: