|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին երեկ Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի եւ Չինաստանի պաշտպանության նախարարների հետ. տեղեկացնում է Parstoday-ը:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձությունները: Քննարկման առանցքն են եղել Եմենում, Իրաքում եւ Աֆղանստանում իրավիճակը, ինչպես նաեւ Սիրիայի վերջին զարգացումները:
Կողմերն անդրադարձել են նաեւ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդման ուղիներին:
Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենգհեի հետ հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են Իրան-Չինաստան բազմակողմանի հարաբերությունների կարեւորությունը` նշելով, որ երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները, այդ թվում` պաշտպանական ոլորտում, կշարունակեն ընդլայնվել:
Հանդիպումները տեղի են ունեցել Մոսկվայում անցկացվող Միջազգային անվտանգության 8-րդ կոնֆերանսի շրջանակում: