կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-12 13:50
Քաղաքական

Բելգրադում Թուրքիայի արտգործնախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի, և Ադրբեջանի գործընկերների հետ

Բելգրադում Թուրքիայի արտգործնախարարը  բանակցություններ է վարել Ռուսաստանի, և Ադրբեջանի գործընկերների հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Բելգրադում հանդիպել է ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Դիվանագիտության ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Չմիավորման շարժման 60-ամյակի ֆորումի շրջանակում:

«Մենք Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ քննարկեցինք այն թեմաները, որոնց անդրադարձել են Սոչիում երկու երկրների նախագահները»,- գրել է թուրք նախարարը Twitter-ում:

Չավուշօղլուն հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որոնք նախատեսված են նոյեմբերի 12-ին Ստամբուլում:

Չմիավորման շարժումը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է այն երկրները, որոնց արտաքին քաղաքականությունը հիմնված է ռազմաքաղաքական բլոկներին մասնակցելուց հրաժարվելու և անկախության ուև հավասարության սկզբունքների վրա հիմնված՝ ժողովուրդների խաղաղ գոյակցության վրա: Այն հիմնադրվել է 1961 թ.  սեպտեմբերի 1-ին:

Հայաստանն ունի դիտորդ պետության կարգավիճակ: