|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Կանադայի, Իրանի և Հունաստանի գործընկերների հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի, Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնի, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի և Հունաստաի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ»,- գրել է Նաղդալյանը: