Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտաքին անվտանգության առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, որն ամրապնդված է մի քանի տասնյակ ռազմավարական բնույթի պայմանագրերով ու փոխադարձ պարտավորություններով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:
«Այս իմաստով գործնական կարեւոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը եւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը:
Նա ընդգծեց, որ այս համատեքստում մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթացը. «Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք ՀՀ անցումը պրոֆեսիոնալ բանակի եւ ժամկետային զինծառայության կառուցվածքը պետք է էականորեն կարողանանք փոփոխել:
Բացի դա, մենք քննարկում ենք Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը, ինչպես նաեւ Ռուսաստանի մեր գործընկերների հետ կան արդյունավետ քննարկումներ Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ, նաեւ Սյունիքի մարզի որոշ հատվածներում ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը մասնակցում են նաեւ ռուս սահմանապահները:
Ռազմավարական հեռանկարում պատկերացնում ենք, որ սահմանների այն հատվածների պահպանությունը, որոնք իրականացնում են ՀՀ Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստականության, մարտունակության բարձրացման հարցերով: Բանակը պետք է ոչ պատերազմական վիճակում իր տեղակայման վայրերում զբաղված լինի բացառապես մարտական պատրաստության խնդիրներով: Նրանք չպետք է շաբաթվա կեսը զբաղվեն գյուղատնտեսությամբ, մյուս կեսը՝ զինվորական աշխատանքով: Սա երկարատեւ գործընթաց է, 1-2 օրում հնարավոր չի անել: Դա սկսվել է 2018 թվականից»:
Մանրամասն՝ տեսանյութում․