Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստան` լեռներով շրջապատված երկիր` ավելի քան 3 միլիոն բնակչությամբ: Այն հայտնի լինելու մի քանի պատճառներ ունի. շախմատի` ոսկե մեդալակիր չեմպիոններ, լարված աշխարհաքաղաքականություն, Չերչիլի սիրելի բրենդի և, այո’, Քարդաշյաններ, որոնք հպարտ ամերիկահայեր են: Իսկ զբոսաշրջությո՞ւնը: Շատ ամերիկացի ճանապարհորդներ չեն կարողանում գտնել անգամ Հայաստանի տեղը քարտեզին (այն տեղակայված է Վրաստանի և Իրանի միջև), էլ ուր մնաց, թե այցելեն:
Ժամանակն է վերանայել այս ամենը: Հայաստանի զբոսաշրջային հայտնի վայրերից բացի, այնտեղ են գտնվում աշխարհի ամենահին եկեղեցիները: Ահա այդ երկիրն այցելելու` մի քանի նոր պատճառներ ևս. անցյալ տարվա Թավշյա հեղափոխությունը, որը հետ մղեց Ռուսաստանի օլիգարխիան, տվեց երկրին շոշափելի և վարակիչ լավատեսություն, իսկ մայրաքաղաք Երևանում օր օրի վեր են խոյանում նոր հյուրանոցներ, որոնց ռեստորաններում մեծ տարածում գտած իրենց չափանիշներից «հրաժարվում են» միսը և կարտոֆիլը` նախապատվությունը տալով ավելի կծու և համեմված տարբերակին: Այս տարի Հայաստանում «Անդրկովկասյան արահետ»-ը Դիլիջան ազգային պարկում կհիմնի իր առաջին արշավախումբը: Այլ խոսքով` Հայաստանն «էլեկտրական» է, այնպես որ` պատրաստվեք «դզզոցի»:
Սուրբ հող
Թե ինչպես է հռոմեական տաճարը հայտվել Հայաստանի տարածքում, կամ ինչպես է այն մնացել կանգուն` չնայած անթիվ արշավանքներին, մինչ օրս էլ բանավեճի առարկա է: Բայց հստակ է, որ այդ հսկա կառույցը Եվրասիայում նախաքրիստոնեական ժամանակաշրջանի ճարտարապետության ամենաթանկարժեք օրինակներից է: Կառուցված լինելով առաջին դարում` Գառնին, ամենայն հավանականությամբ, արևի հեթանոս աստված Միհրին նվիրված տաճար էր:
Պարի’ր, եթե ուզում ես
Հարվածներ գետնին և ձգողականության օրենքին հակասող ոստյուններ. հայկական պարը ոգեշնչող ներկայացում է: Քոչարի անունը կրող հայտնի ազգային պարի ընթացքում մասնակիցները բռնում են միմյանց ձեռքերը և ճկուն ցատկերով, ռնգային ձայն արձակող զուռնայի հնչյունների ներքո շարժվում այս ու այն կողմ:
Ներքև մի’ նայիր
«Տաթևի թևեր» անունը կրող ճոպանուղին սահում է ավելի քան 200 մետր բարձրությամբ լեռնային կիրճի վրայով` հասնելով Տաթևի վանք` 9-րդ դարի վանական համալիր` այնուհետև միաձուլվելով խոտածածկ ժայռին: 5752 մետր երկարությամբ ճոպանուղին անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես «աշխարհի ամենաերկար երկկողմանի օդային տրամվայ»:
Խորհրդային տարիների հետքեր
Տիեզերական տարիքի աշտարակներ, նեոդասական ոճի կառավարական շենքեր, խարխուլ «խրյուշչովկաներ»` այն դեպքում, երբ Հայաստանը դուրս է եկել Խորհրդային միության կազմից ավելի քան 3 տասնամյակ առաջ: Դատելով նրա ճարտարապետությունից` դու երբեք սա չես հասկանա: Երևանում անընդհատ շրջանառվող մի անուն կա` Ալեքսանդր Թամանյան` հայ ճարտարապետ, որը մշակել է քաղաքի հետաքրքիր օղակաձև փողոցի, օպերային թատրոնի, Հանրապետության հրապարակի հատակագծերը և Կասկադի ուրվագիծը:
Մշտապես սեղանների շուրջ նստելու տեղ կունենաք
Հայկական ուտելիքն ամբողջովին հակադարձում է արագ և բարդ ընդհանրացմանը: Այն վերցնում է ուտեստներ ռուսական, վրացական, պարսկական և լևանտական խոհանոցներից` միևնույն ժամանակ առանց նրանցից ոչ մեկին զիջելու: Ուտեստները կարող են ընդգրկել կիտրոնով թաբուլեից մինչև մայոնեզով և կարտիֆիլով աղցան, տավարի մսով ապուրից մինչև խինկալիներ` եփված տոմատի մածուկով: Հենց այս ամենի բազմազանությունն էլ Երևանը դարձնում է անգերազանցելի:
Երկիր մոլորակի ամենահին մայր տաճարը
Էջմիածնի տաճարը, որը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին, հայերի համար նույնն է, ինչ մուսուլմանների համար Մեծ Մզկիթը և հրեաների համար Արևմտյան Պատը. սա անզուգական հոգևոր նշանակություն ունեցող վայր է: Պարտադիր չէ, որ հավատացյալ լինես կառույց մուտք գործելու համար, բայց խորհուրդ կտանք այցելել մինչ կեսօր: Այս դեպքում հնարավոր է բաց չթողնել մոմեր բռնած` եկեղեցու երգչախմբի ելույթը:
Դրախտ գինու սիրահարների համար
Երբ Հայաստանի հարավում հնագետները հայտնաբերեցին աշխարհի ամենահին գինու մառանը, որն ավելի քան 6100 տարեկան է, բոլորն ապշած էին, բացի հայերից: Գինին երկար ժամանակ եղել է տեղական մշակույթի «արյունը»:
Այս ժայռին
Դու կարող ես շաբաթներ անցկացնել` շրջելով Հայաստանի տաճարներով, բայց ոչ բոլորն այցելելով: Այուամենայնիվ, 13-րդ դարում կառուցված Գեղարդ պարտադիր պիտի այցելես: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համարվում է մշակութային ժառանգություն: Լաբիրինթոսային համալիրում կգտնվի ամեն ինչ` հիպնոսացնող խաչքարներից մինչև հնամյա մատուռներ:
Միայն կրակ ավելացրու
Աղ, միս և կրակ. հայկական խորոված պատրաստելու համար միայն այս բաղադրիչներն են անհրաժեշտ: Այն Հայաստանում ամենուրեք տարածված` շամփուրների վրա եփվող տավարի, խոզի կամ գառան միսն է: Բայց հայերը տարածված քյաբաբն էլ հասցրել են լրիվ այլ մակարդակի` դարձնելով այն արվեստ: Լավ խոհարարը ընտրում է լավագույն մսակտորները, որոնք համեմում է աղով, և դրանք «քաշում է շամփուրի վրա»` այնուհետև դնելով կրակին: Վերջ, ուտեստը պատրաստ է համտեսման:
Անմոռանալի հուշարձան
1915 թվականի Հայոց ցեղասպանությունը խլեց նվազագույնը 1 միլիոն հայի կյանք` միաժամանակ ստիպելով միլիոններին արտագաղթել իրենց երկրից: Այս` հատուկ մոխրագույն կառուցված հուշարձանը գտնվում է Ծիծեռնակաբերդում: Մինչ հուշարձան այցելելը քեզ հետ վերցրու անձեռոցիկ և պատրաստ եղիր, որ այստեղ ես լինելու մի քանի ժամ` տեսնելու մի շարք նկարներ, փաստեր և վկայություններ, որոնք ապացուցում են այս ազգային ողբերգությունն ու ներկայացնում դրա իրական ծանրությունը:
Խմիչքի անծայրածիր ընտրություն
«Կուբայական սիգարներ, հայկական բրենդի և ո’չ սպորտին». սա է Ուինսթոն Չերչիլի համար լավագույն եռյակը` երկար կյանք ունենալու համար: Հենց հայտնի քաղաքական գործչի այս վարկածի իսկությունն էլ կարող ես ստուգել Հայաստանում:
Լճերի երկիր
Ընդգրկելով Հայաստանի տարածքի ավելի քան 16 %-ը`Սևանա լիճը դարձնում է լեռներով շրջապատված երկիրն այլընտրանքային լողափային տարածաշրջան: Այս ծփացող ալիքները մեղմացնում են թե’ Հայաստանի, թե’ հարևան երկրների չոր ամառային կլիման: Ու եթե անգամ շատ ցուրտ է սուզվելու համար, ապա դու կարող ես հիանալի լուսանկարներ ունենալ Հայրավանքից և Սևանավանքից`ըմբոշխնելով արևի տակ շողշողացող լճի ջրերը:
Հոդվածը`Bloomberg-ի
Թարգմանությունը` Մայա Ավետիսյանի