կարևոր
583 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-12 15:08
Հասարակություն

Քըլըչը ինչո՞ւ է հենց պայմանագրի նախաստորագրումից հետո Հայաստան եկել․ կարո՞ղ է նախապայմանն է բավարարվել, թե՞ պատահականություն է․ Քրիստինե Վարդանյան

Օգոստոսի 8-ից ամենժամյա ռեժիմով էս մարդիկ թողել էին իրենց պայմանագիրը, դարակազմիկ ձեռք բերումը ու ընդդիմության դարդն էին լացում, ասում էին՝ ընդդիմությունը վերացավ, այլևս ասելիք չունի, վերջ, սպառվեց, բայց չորեքշաբթի օրը եկավ ձեր «դրակոնի լեվլի դրակոնը»՝ պարզվեց դուք ասելու բան չունեք, տարրական հարցերին էդ ձեր դարակազմիկ պայմանագրի չեք կարողանում պատասխանել, չեք կարողանում ասել։ Այս մասին Աժ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ 
«Ի՞նչ ռեժիմ է լինելու էս ճանապարհին, պարզ հարց է, եթե մեկդ ունի այդ պատասխանը, եկեք այստեղից ասեք։ Դա փոխադարձ Ադրբեջանով անցնող ճանապարհի վրա լինելո՞ւ է, թե՞ չէ, ի՞նչ ռեժիմ ուզում եք նկարագրեք, ռոբոտներով-առանց ռոբոտների, դա փոխադարձաբար Ադրբեջանում լինելո՞ւ է, թե՞ չէ։ Եկեք ասեք՝ պատահար, որ լինի հայ ուժայինները մասնակցելո՞ւ են, թե՞ չէ։ Եկեք այդ հարցերին պատասխանեք։

Նա ընդգծեց, որ այս փաստաթղթով Ադրբեջանը փակել է Արցախի հարցը, սա առաջին փաստաթուղթն է, որտեղ որևէ իրավունք Արցախի վերաբերյալ, որից ծարգել է կոնֆլիկտը՝ ամրագրված չի։ 

Փոխարենն ամրագրվել է, որ հայցերը, որով Ադրբեջանը մեղադրվում էր էթնիկ զտում իրականացնելու համար՝ ամրագրվել է, չեն պարտավորվել են զորքերը հետ քաշել, պարտավորվել են երրորդ երկրի ուժեր չտեղակայել, գերիներին վերադարձնելու կետ չի ամրագրվել, զորքերը հետ քաշելու կետ չի ամրագրվել, ԵԱՀԿ-ը Մինսկի խումբը առանց փաստաթուղթ անգամ ստորագրելու՝ Հայաստանը համաձայնել է լուծարել։ Ադրբեջանը ամրագրել է ռևանշիզմի դեմ պայքարի կետը։ 

Ադրբեջանը ամրագրել է այն բոլոր կետերը, որ ուզեցել է ամրագրի։ Դուք ի՞նչ կետ եք ուզեցել ամրագրել, որ չեք կարողացել։ 
Մենք բացահայտում արեցինք, հինգ անգամ փորձել եք ամրագրել կոնկրետ քարտեզ, որով տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, որտեղ ուրվագծով ճանաչվի, որ այս գծից ձախ չի կարող ադրբեջանական զորքեր տեղակայվել՝ չեք կարողացել, ասեմ ավելին, մեխանիզմ եք միջազգային ուզեցել ամրագրել՝ չեք կարողացել»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։