Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 10-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձր պաշտոնները Արեւմտյան Ադրբեջանի նահանգի վարչական կենտրոն Ուրմիա քաղաքում (Թուրքիայի սահմանից մոտ 50 կմ հեռավորության վրա) բացել են շեհիդ գեներալ-մայոր Մահմուդաբադիի անվան նոր ավիաբազան: Ժապավենի կտրման հանդիսավոր արարողութակնը մասնակցել է նաեւ ԻՀՊԿ հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին:
Ըստ տեղական լրատվական գործակալությունների՝ կորպուսի հրամանատարներից մեկը հայտարարել է․ «Իրանը հյուսիս-արեւմուտքում սպառնալիքների է բախվում իսլմական հեղափոխության դեմ հանդես եկող թշնամիների եւ տարրերի կողմից», իսկ բրիգադի գեներալ Ալի Աքբար Փուրժամշիդիյանը հավաստիացրել է՝ նոր օբյեկտը կամրապնդի Իրանի պաշտպանունակությունը մի իրավիճակում, երբ «մենք պատերազմի մեջ ենք գտնվում հյուսիս-արեւմտյան տարածաշրջանում հակահեղափոխական ուժերի եւ թշնամիների հետ»:
Խոսքն արդեն ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հինգերորդ ավիաբազայի մասին է, որը բացվել է նմանատիպ այլ օբյեկտներից հետո, այդ թվում՝ Քարաջի Ֆաթհ, Շիրազի Սեյեդ Ալ-Շոհադա, Զահեդանի Շահիդ Արաբի օբյեկտները (Սիստան-Բելուջիստանի հարավ-արեւելյան նահանգ, տարբեր գույների արմատական բելուջական խմբավորումների գործունեության ավանդական արեալ): Իրանական աղբյուրների համաձայն՝ ԻՀՊԿ-ն նպատակ ունի աջակցել կորպուսի ցամաքային առաքելւթյուններին՝ առաջադրանքների լայն շրջանակի իրականացման շրջանակներում՝ ներառյալ արագ արձագանքման ուժերի տեղփոխումը եւ անմիջական մասնակցությունը մարտական գործողություններին:
ԻՀՊԿ-ի նոր ավիաբազան երկրի հյուսիս-արեւմուտքում՝ Shahed-278, Bell-214, Bell-209 («Կոբրա») եւ Bell-206 մարտական ուղղաթիռներով, ամրապնդում է սահմանային անվտանգությունը: Այն կարող է փոխգործակցել Թավրիզում գտնվող Իրանի զինված ուժերի 5-րդ ավիաբազայի (Սահանդ) հետ՝ անհրաժեշտ մարտական եւ այլ առաջադրանքներ կատարելու համար։ Զորամիավորման կրակային եւ լայնածավալ մարտական գործողություններ իրականացնելու ունակությունը բազմիցս դրսեւորվել է տարբեր պայմաններում: Բացի մարտական խնդիրներից, ԻՀՊԿ-ն իրականացնում է նաեւ մարդասիրական առաքելություններ՝ տարերային աղետների հետեւանքների վերացման ուղղությամբ։ Հյուսիս-արեւմտյան սահմանի շուրջ մտավախությունները պայմանավորված են Հյուսիսային Իրաքի սահմնակից շրջաններում քրդական ընդդիմադիր խմբավորումների գործունեությամբ, ինչպես նաեւ Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ կապերով: 2022ի սեպտեմբերին բռնկված «մահսա Ամինիի բողոքները», որոնք տեւել են շուրջ մեկուկես տարի, բացի խոշոր քաղաքներից, ընդգրկել են նաեւ ազգային փոքրամասնությունների՝ քրդերի, ադրբեջանցիների, բելուջների բնակության տարածքները, ընդ որում, ըստ Դիմիտրիեւ տելեգրամյան ալիքի, »իսրայելական հատուկ ծառյությունների հետ թվարկված ազգային շարժումների կապի մասին լուրերը միանգամայն պարզ հիմնավորումներ ունեն»։2023ի սեպտեմբերին Բաղդադում հայտարարել էին՝ տեղական զինված խմբավորումները հետ են քաշվում սահմանից՝ ավելի վաղ Իրանի հետ համաձայնագրի ստորագրումից հետո։ Որոշ ժամանակ առաջ «Քրդական դեմոկրատական կուսակցությունը» հայտարարել էր, որ իր ակտիվիստներից մեկը՝ Բեհզադ Խոսրավին, ձերբակալվել է Սուլեյմանիայում եւ արտահանձնվել Իրանին: Սակայն քրդական ինքնավրության իշխանությունները հայտարարել են՝ Խոսրավին ձերբակալվել է կացության կարգավիճակ չունենալու պատճառով։ Հունվարին իրանցիները հարվածներ էին հասցրել Էրբիլի մոտակայքում ենթադրյալ «լրտեսական բների» ուղղությամբ՝ վերացնելով ենթադրաբար Իսրայելի հետ կապված տեղի գործարարին:
Իրանի հյուսիս-արեւմուտքում ավիաբազայի բացումը համընկել է նախագահ Մասուդ Փեզեշքիյանի Բաղդադ կատարած այցի հետ, որտեղ սեպտեմբերի 10-ինշուրջ մեկուկես տասնյակ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով, այդ թվում՝ կրոնական զբոսաշրջության, կրթության, աշխատուժի զարգցման, առեւտրի եւ մի շարք այլ ուղղություններով համագործակցույթան վերաբերյալ: Հարեւան Թուրքիայում իրանական նոր բազան դեռեւս առանձնապես չեն մեկնաբանում։ Երկու երկրները համագործակցում են մի շարք ուղղություններով, բայց միեւնույն ժամանակ պահպանում են տարաձայնությունները տարածաշրջանային որոշ հարցերի, այդ թվում՝ Կովկասյան հարցերի շուրջ: Եթե Անկարան սերտ հարաբերություններ է պահպանում Բաքվի հետ եւ հետեւողականորեն հանդես է գալիս արտատարածքային «Զանգեզուրի միջանցքի» անցկացման օգտին, ապա Թեհրանում ավելի ու ավելի են բարձրաձայնում տարածաշրջանում պետական սահմանների անխախտելիության մասին։
Վերեւում նշվեց՝ Իրանում տագնապով հետեւում են Ադրբեջանի եւ Իսրայելի մերձեցմանը՝ փորձելով տարբեր միջոցներով Արաքսի հարեւանին հետ պահել անխոհեմ քայլերից, ինչի վրա ուշադրություն է հրավիրել, մասնավորապես, Newsweek պարբերականը՝ հիշատակելով նաեւ «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման» մասին։ Այս եւ այլ քիչ հայտնի խմբերը դեմ են այն ամենին, ինչ նրանք ընկալում են որպես «պարսկական շովինիզմ»՝ պահանջելով մշակութային իրավունքների ընդլայնում մինչեւ ազգային դրոշով եւ խորհրդարանով քաղաքական ինքնավարության տարրեր:
Ազգային ակտիվիստների կողմից ակտիվորեն շահագործվում են Ուրմիա լճի խնդիրները, որտեղ, ըստ որոշ տվյալների, վերջին 20 տարիների ընթացքում ջրի մակարդակը նվազել է 95%-ով։ Իրանի իշխանությունների՝ պարենային ինքնաբավության ամրապնդման ձգտումը, որը մասամբ պայմանավորված է միջազգային պատժամիջոցներով, հանգեցնում է գյուղատնտեսության համար ջրի անկանոն խնամքի։
Լիճը սնուցող մի քանի գետերի վերին հոսանքներում ռեսուրսների համար մրցկցության հետ մեկտեղ, թույլ վերահսկվող ջրային ռեսուրսների զարգացման նախագծերը վտանգում են տարածաշրջանում բնապահպանական անվտանգությունը: Մինչ իշխանությունները հիդրոտեխնիկական կառույցները գովազդում էին որպես արդյունաբերական աճի գործոններ, րդանք զգալի ներդրում ունեցան Ուրմիայի չորացման գործում: Տեղական էկոհամակարգերի պահպանման համար հատկացվող զգալի դրամական միջոցները էական արդյունք չեն տալիս՝ նպաստելով երկրի շատ շրջաններում բողոքի տրամադրություններին։ Տարածաշրջանի ճանաչված խորհրդանիշ աղի լիճը կենսական միջավայր է չվող թռչունների համար եւ «բուժական տուրիզմի» կենտրոն։
Չպետք է մոռանալ, որ հենց տնտեսական խնդիրները, որոնք իրական են կամ միտումնավոր ուռճացված, հակված են հեշտությամբ վերաճել զանգվածային ազգայնական եւ անջատողական շարժումների, ինչպես, օրինակ, Անդրկովկասի հանրապետություններում ԽՍՀՄ գոյության հեղեղ 1980-ականների վերջին։ Արդեն այսօր արեւմտյան վերլուծական կենտրոնների այլ բաց հրապարակումներից կարելի է տեղեկանալ այն մասին, որ Ուրմիայի չորացման խնդրի լուծումը, իբր, «պահանջում է միջազգային համագործակցություն եւ հանձնառություն Իրանի կառավարության կողմից։ Բաց շփումն ու իրանական ադրբեջանցիների կարիքներն ու ձգտումները հասկանալու ձգտումը վճռորոշ նշանակություն ունեն սոցիալական համխմբվածության եւ կայունության ամրապնդման համար», ինչը ենթադրում է գործողությունների միանգամայն որոշակի ալգորիթմ:
Այսպես թե այնպես, էթնոքաղաքական լարվածությունը Արեւմտյան Ադրբեջան նահանգում (Մեհաբադի բնակիչ Թեզեշքիյանը 2024 թ-ի հուլիսին ընտրվել է երկրի նախագահ՝ Քարադաղի լեռներում տեղի ունեցած տարօրինակ ավիավթարի հետեւանքով հարեւան Արեւելյան Ադրբեջան նահանգի Էբրահիմ Ռայիսիի փոխարեն) վերջին տարիներին ակնհայտորեն աճում է, ինչը չի կարող չանհանգստացնել Թեհրանի իշխանություններին: Արտասահմանցի հետազոտողները նշում են՝ իսլամական ռեժիմը, որը զգալի միջոցներ է ներդրել շիա իսլամի մեջ՝ որպես իր ներքին եւ արտաքին քաղաքականության անկյունաքար, այժմ բախվում է աճող ազգայնականության խնդրին ինչպես երկրի ներսում, այնպես էլ իր մերձավոր հարեւանների կողմից: Անջատողական դրսեւորումներն ավելի ու ավելի են գերակշռում շիիզմի կրոնական ինքնության նկատմամբ, որը կենտրոնական իշխանությունները ձգտում են սերմանել առաջին հերթին ադրբեջանցի թյուրքերի երիտասարդ սերնդի մեջ, որոնք ավելի հակված են ընկալելու արմատական թւրքական ազգայնականությունը, որն իրենից պոտենցիալ մարտահրավեր է ներկայացնում իրանական ռեժիմին:
Ներքին լարվածության պահպանման եւ սաստկացման դեպքում, ինչպես նաեւ եթե Անկարան եւ Թեհրանը չդադարեցնեն միմյանց գործերին միջամտելը, նախկին երկու տարածաշրջանային կայսրությունների՝ Օսմանյան եւ Սեֆյան կայսրությունների իրավահաջորդները կարող են ներքաշվել պետական սահմանի երկայնքով երկարատեւ զինված դիմակայության մեջ: Միեւնույն ժամանակ, լրացուցիչ խնդիրների կարող են վերածվել միջկրոնական տարաձայնությունները շիա թուրքերի եւ սուննի քրդերի միջեւ հենց Իրանում։
Արտաքին ուժերի խաղը իրանական հասարակության մասնատման վրա աճող արտաքին սպառնալիքների եւ միջազգային մեկուսացման փորձերի ֆոնին առճակատման քայլեր չեն ենթադրում Անկարայի նկատմամբ, որը խրախուսում է էթնիկ ինքնագիտակցության աճը Իրանի թյուրքական բնակչության շրջանում եւ ձգտում է հարեւան երկրի տարածք դուրս մղել քուրդ զինյալներին սահմանամերձ շրջաններից։ Թեեւ թե Թեհրանը, թե Անկարան օբյեկտիվորեն շահագրգռված են, որպեսզի դադարեցնեն միմյանց տարածքներում ազգամիջյան լարվածոթյան սրումը, սակայն հազիվ թե նման տեսակետ ունեն ճիշտ հակառակ ուղղությամբ գործող ուժերը։ Հատկապես Համադանի հարակից նահանգում լիթիումի հանքաքարի հանքավայրերի հայտնաբերման մասին տեղեկատվության ֆոնին, որոնք պոտենցիալ խոշորագույններից են մոլորակի վրա (մինչեւ 90 միլիոն տոննա, համաշխարհային պաշարների մինչեւ 10%): Այսպիսով, ԻՀՊԿ-ի ռազմական օբյեկտի հայտնվելը բանակում դիտվում է ավելի քան ժամանակին եւ, հուսանք, ոչ ուշացած քայլ։
Անդրեյ Արեշև
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի