Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալիան երեկ հայտարարություն է տարածել առ այն, որ վերջին 2 շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացության տեմպը դանդաղել է. հայտնում է Yerkir.am-ը՝ Bloomberg-ին հղումով։
Միաժամանակ հավելվում է՝ իրավիճակը կարող է կրկին վատթարանալ այն պատճառով, որ երկիրը վտանգված է կորցնելու վերահսկողությունը առավել կարիքավոր հարավային շրջանների վրա՝ անկարգությունների և կողոպուտների պատճառով, որը կարող է տեղի ունենալ բիզնեսների մեծ մասի փակվելու հետևանքով:
Հիշեցնենք՝ մարտի -ին Իտալիայում կորնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը հասել է 11 591-ի՝ 812 դեպքով ավելի շատ ի համեմատ երկուշաբթի օրվա, ինչը վերջին 2 շաբաթում մեկ օրում մահացության դինամիկայի ավելի ցածր ցուցանիշ է:
Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյի փողոցներում պարեկում է ոստիկանությունը։ Ըստ որոշ աղբյուրների՝ պատճառը տեղական բանդաների՝ համացանցից խանութների վրա հարձակումներ ծրագրելն է։
Միևնույն ժամանակ սնանկ ճանաչված լաստանավային ընկերությունը դադարեցրել է մատակարարումները Սիցիլիա՝ այդ թվում՝ սննդամթերքի և դեղորայքի: Իշխանությունները մտահոգություն ունեն, որ կորոնավիրուսի բռնկմամբ առաջացած տնտեսական ճգնաժամը մաֆիային կստիպի գործել: