կարևոր
5512 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-30 16:30
Արցախ

Արցախում հենց հիմա, հենց այս պահին կերտվում է հայկական երկու պետությունների ապագան. Հրանտ Մելիք- Շահնազարյան

Արցախում հենց հիմա, հենց այս պահին կերտվում է հայկական երկու պետությունների ապագան. Հրանտ Մելիք- Շահնազարյան

Արցախում հենց հիմա, հենց այս պահին կերտվում է հայկական երկու պետությունների ապագան։ Ստեփանակերտում երանելի վիճակ է։ Բոլորը հրապարակում են։ Բոլորը կողք կողքի կանգնած։ Միասին։ Իշխանություն և ընդդիմություն, եկեղեցի ու բանակ, գիտնական ու շինական… Բոլորը թև թիկունք են դարձել միմյանց։ Եվ այս միասնականության հիմքը մեր ազգային շահն է։

Արցախի հայկականությունը ու դավաճանության մերժումը։

Արցախահայության որոշումն արդեն կայացված է։ Այն հայտնի է։ Ու վայ մեզ, եթե տեր չկանգնենք այդ որոշմանը։ Վայ նրանց, ովքեր չբռնեն Արցախից մեկնած ձեռքը։ Ու թող Աստված օրհնի այս միասնականությունը։

Հրանտ Մելիք- Շահնազարյան

Քաղաքագետ