Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-04-04 13:20
Մշակույթ

Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ի ներկայացրած` Հայ կինոյի օր ունենալու մասին նախագիծը

Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ի ներկայացրած` Հայ կինոյի օր ունենալու մասին նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր ապրիլի 16-ը հռչակել Հայ կինոյի օր:

Վարչապետը հայտնեց, որ օրինագիծը կներկայացնի  ՀՀ մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանը, սակայն, նկատելով, որ նա բացակայում է, և դահլիճում նախարարի տեղակալն է, ասաց, որ կզեկուցի մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանը: Վարչապետին հուշեցին, որ նախարարի տեղակալը ոչ թե Դավթյան է, այլ Գալստյան:

«Խառնեցինք: Զեկուցող՝ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյան»,- իրեն ուղղեց Փաշինյանը:

Գալստյանը զեկուցեց, որ ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակելու առաջարկը, քանի որ մշակույթի ոլորտում, ի թիվս այլ միջազգայնորեն ընդունված տոների և մասնագիտական նշանակալի օրերի, որոնցից յուրաքանչյուրն ունի պատմական հիմնավորումներ և պատճառաբանություններ, արդեն իսկ կա Կինոյի միջազգային օր (դեկտեմբերի 28): «Կարծում ենք, որ այդ շրջանակներում կարելի է անդրադառնալ հայ կինոյին՝ միաժամանակ արժևորելով այն միջազգային կինոժառանգության համատեքստում»,- հիմնավորեց նախարարի տեղակալը:

Վարչապետն էլ արձագանքեց. «Այսինքն` քանի որ ունենք Կինոյի միջազգային օր, նպատակահարմար չենք համարում առանձին՝ սեփական օր ունենալ»: