կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-16 12:41
Քաղաքական

Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ականների ներկայացրած օրինագիծը

Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ականների ներկայացրած օրինագիծը

Այսօր կառավարության նիստում մերժվեց ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը սահմանամերձ համայնքների վերաբերյալ, որը նախատեսում էր հարկային արտոնություններ սահմանել դրանց համար:



Նախագիծը ներկայացնող` ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ կառավարությունը կիսում է պատգամավորների մտահոգությունը՝ սահմանամերձ համայնքների սոցիալական խնդիրների լուծման հետ կապված, ուստի արդեն իսկ ԱԺ է ուղարկվել կառավարության հեղինակած փաթեթը սահմանամերձ համայնքների մասին:



ԲՀԿ-ական պատգամավորների օրենսդրական փաթեթին մաս են կազմում սահմանային գոտու համայնքների գյուղացիական տնտեսություններին տրամադրվող «Գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին», «Արտոնագրային վճարների մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներների նախագծերը:



Փոխնախարարի խոսքով` այս նախագծի ընդունումը կարող է հարկերից խուսափելու պատճառ դառնալ այլ համայնքների համար, որոնք սահմանամերձ չեն: «Սա կարող է բերել հարկերի չարաշահման, ուստի առաջարկում ենք այն ձևակերպումները, որոնք տվել ենք կառավարության փաթեթում»,- ասաց Սաֆարյանը՝ նկատի ունենալով ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելիք` կառավարության հեղինակած օրենքների փաթեթը սահմանամերձ համայնքների հարկային արտոնությունների վերաբերյալ: