կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-02 12:45
Հասարակություն

Կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավորի` ԱԺ նիստերը տարեկան երկու անգամ մարզերում անցկացնելու առաջարկը

Կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավորի` ԱԺ նիստերը տարեկան երկու անգամ մարզերում անցկացնելու առաջարկը

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված նախագծին:

Պատգամավորն առաջարկում է Ազգային ժողովի նիստերը տարեկան երկու անգամ անցկացնել մարզերից մեկում:

«Գտնում ենք, որ այստեղ կա խնդիր, քանի որ այդ ողջ գործընթացն ապահովելը շատ մեծ ծախսերի ու բարդությունների հետ է կապված»,- կառավարության նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ավելացնելով, որ եթե անհրաժեշտություն լինի, ԱԺ-ն կարող է այդ նիստերն անցկացնել մարզերում, բայց օրենքով այդ դրույթն ամրագրելն անհամաչափ է ու կարող է սպառնալիք լինել ԱԺ պատգամավորների անվտանգության համար:

Վարչապետն ասաց, որ ԱԺ հանձնաժողովներն անընդհատ կարող են անել արտագնա նիստեր, բայց եթե ամբողջ ԱԺ-ն անի արտագնա նիստ, մեծ ծախսեր ու երկար ժամանակ է պահանջվելու:

«Ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչ կարծիքի են մեր վրաց գործընկերները Ազգային ժողովը Թբիլիսիից Քութայիս տեղափոխելու մասին, ինչքան ես պատգամավոր եղած ժամանակ շփվել եմ գործընկերների հետ, նրանք ասում են, որ որոշումն այդքան էլ չի արդարացրել իրեն ու բարդություններ է առաջացել»,- ասաց Փաշինյանը: