կարևոր
862 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-15 20:45
Հասարակություն

Դատարանը մերժեց քննիչի ներկայացրած բողոքը․ սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանն ազատ արձակվեց

Դատարանը մերժեց քննիչի ներկայացրած բողոքը․ սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանն ազատ արձակվեց

Լրագրող Անուշ Միրզոյանն ազատ արձակվեց․ նրա փոխանցմամբ՝ դատարանը մերժեց քննիչի ներկայացրած բողոքը։ 

Նշենք, որ սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանը մեղադրվում էր 4 տարվա վաղեմության «Սյունյաց ողջույնի» գործով․ այլ կերպ ասած՝ նրա  նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մասնագիտական պարտականությունները կատարելու հիմքով։ Իսկ լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց, որ ինքը չի ընդունում մեղադրանքն ու հույս ունի՝ դատարանն արդար որոշում կընդունի։

«Փաստորեն ստացվում է, որ իմ մասնագիտական գործունեությունը իրականացնելու համար կարող եմ լինել մեղադրյալ։ Նախաքննության փուլն է, շատ բան չեմ կարող ասել։ Այն հարցին, որ քննչական կոմիտեն տեղեկացրել է՝ որ Անուշ Միրզոյանը մեղադրվում է 4 տարի առաջ զանգվածային անկարգություն կազմակերպելու եւ օժանդակելու մեջ՝ նա պատասխանեց․ «Ես նման եմ անկարգություն, խուլիգանություն կազմակերպողի՞։ Ես ամեն ինչը ես որակում եմ զավեշտ։ Լրագրողները հաճախ են թիրախում հայտնվում, հույս ունեմ՝ ինձնով կսահմանափակվեն եւ լրագրողներն ազատ խոսքի իրավունք կունենան»,-ասել էր Անուշ Միրզոյանը։

Անուշ Միրզոյանին աջակցելու համար դատարան էին եկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Սարգսյանը, ինչպես նաև Սրբազան Պայքարի մի շարք համախոհներ։

Հիշեցնենք՝ Անուշ Միրզոյանին առնչվող քրվարույթի մասին Քննչական կոմիտեից հայտնել էին մասնավորապես. «2021 թվականի ապրիլի 21-ին Սյունիքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի և 216-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-34-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն օժանդակելը): Միջնորդություն էր ներկայացվել վերջինիս նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»:

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ: