|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր կառավարության նիստում սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց կառավարության եզրակացությունը ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծին: ՕԵԿ-ական պատգամավորները առաջարկում էին կենսաթոշակ նշանակելիս բազմազավակ մայրերի համար թոշակի հավելումներ կիրառել, քանի որ դրա ընդունումը լրացուցիչ խթան կհանդիսանա ծնելիության աճի համար:
«Կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում ժողովրդագրական վիճակի զարգացումը, իրականացվում են ծնելիության խթանմանը նպաստող ծրագրեր, մասնավորապես` երրորդ և չորրորդ երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստ հատկացնելը, ընտանեկան դրամագլխի համակարգի ներդնումը, չաշխատող մայրերին նպաստ տրամադրելը: Հարկ ենք համարում նշել, որ տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրամական վճարները, որպես գործոն ծնելիության խթանման համար, առաջին դիրքերում չեն»,- ասաց նախարարը` հավելելով, որ խնդրահարույց կետեր կան պատգամավորների առաջարկած փոփոխության հիմնավորումների մեջ, քանի որ նախատեսվում է, որ կենսաթոշակին հավելում տրվի, ինչը չի կարող 30-40 տարի հետո խթանել ծնելիության աճ:
Կառավարությունը մերժեց այդ օրենքի նախագիծը: