կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-01 12:26
Աշխարհ

Տիմոշենկոյի շտաբում վստահ են, որ երկրորդ տեղում նա է

Տիմոշենկոյի շտաբում վստահ են, որ երկրորդ տեղում նա է

Ուկրաինայի «Բատիկիվշչինա» կուսակցության ղեկավարի շտաբի ներկայացուցիչ Սերգեյ Սոբոլևը հայտարարել է, որ երկրի ԿԸՀ-ն, հնարավոր է, խեղաթյուրում է ընտրությունների արդյունքները` հօգուտ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի. հայտնում է ТАСС-ը:

Շտաբի ներկայացուցչի խոսքով` քվեաթերթիկների 63 տոկոսի մշակումից հետո Վլադիմիր Զելենսկին հավաքել է 28,1 տոկոսը, Յուլյա Տիմոշենկոն` 16,1 տոկոսը, իսկ Պորոշենկոն` 15,2 տոկոսը:

«Մենք զուգահեռ հաշվարկ ենք իրականացրել` դեռևս խոնավ կնիքներով, մինչդեռ ԿԸՀ-ն զգալիորեն դանդաղեցրեց հաշվարկը»,- ասել է  նա:

Պաշտոնական տվյալների համաձայն` Տիմոշենկոն երրորդ տեղում է` Զելենսկիից ու Պորոշենկոյից հետո և, հավանաբար, չի անցնի երկրորդ փուլ: