|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դուստրը` Եվգենյա Կարրը, ում անցյալ շաբաթ դատավորը թույլատրել է հանդես գալ որպես մոր փաստաբան` այսպես կոչված «գազի գործով», դատավորին խնդրել է մորն ազատ արձակել կալանքից. հաղորդում է РИА Новости-ն:
«Խնդրում եմ հաստատել մորս` ազատ արձակման վերաբերյալ միջնորդությունը»,- ասել է Կարրը դատական նիստի ժամանակ: Նրա խոսքերով` այդ ժամանակ «մարդիկ կհասկանան, որ դատարանը օրենքի շրջանակներում է գործում»:
Նույն խնդրանքով դիմել են նաեւ Տիմոշենկոյի մյուս փաստաբան Յուրի Սուխովը եւ հենց Տիմոշենկոն: «Ես ցանկանում եմ, որ վերջապես դադարեցվեն ուկրաինական արդարադատության վարկաբերումները»,- ասել է Տիմոշենկոն` նշելով, թե իր ձերբակալությունը ողջ աշխարհի քննադատությանն է արժանացել: