| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ իրեն «չի վախեցնում» Յուլյա Տիմոշենկոյի ճակատագիրը. հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ինձ համար, անկասկած, տհաճ է, որ նախկին վարչապետը դատապարտված է: Հասկանալի է, որ դա ինձ դուր չի գալիս: Իսկ ում համար է դա հաճելի՞, ասեք: Կգտնվի՞ մեկը, ով ինչ-որ մեկին կցանկանա դա: Իհարկե` ոչ»,- ասել է նա:
Ազարովին չի ընդունում նաեւ այն, որ միջազգային հանրությունը քննադատում է Տիմոշենկոյի դատավճիռը: Նրա խոսքերով` ոչ ոք չի կարդացել քրեական գործը, մեղադրանքը եւ չգիտի, թե ինչում են մեղադրում Տիմոշենկոյին, սակայն բոլորն ասում են, թե դատավճիռը քաղաքական որոշում էր:
«Այսինքն` ոչ ոք մեղավոր չէ, միայն` քաղաքականությունը: Ախր մինչ դա կողմնորոշվեք: Մենք այժմ մեր եվրոպացի գործընկերներին ասում ենք` փորձեք գլուխ հանել այդ գործից եւ ձեր գնահատականը տվեք»,- ասել է Ն. Ազարովը: