|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալությունը զայրացրել է նրա կողմնակիցներին, որոնք ձերբակալությունից անմիջապես հետո սկսել են բողոքի ակցիաներ եւ պիկետներ կազմակերպել Կիեւ փողոցներում:
Կիեւում երեկվանից «վրանային ճամբար» է կառուցվել: Այսօր առավոտյան ոստիկանությունն արդեն փորձել է փողոցներից հանել վրանները, սակայն ցուցարարներն ավելի խորամանկ են գտնվել եւ վրանների վրա պատգամավորների անունից գրություններ են փակցրել: Թեեւ տարածքում որեւէ պատգամավոր չի երեւացել, սակայն ոստիկանությունը խուսափել է վրանները հանելուց եւ բավարարվել է ընդամենը տարածքը շրջափակելով: