Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ կարող է հարուցվել եւս մեկ քրեական գործ` կապված 2009 թվականին խոզագրիպի համաճարակի ժամանակ պատվաստանյութեր գնելու հետ:
Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը: Դա արդեն Տիմոշենկոյի դեմ հարուցված չորրորդ քրեական գործն է:
Ուկրաինայի կառավարությունը մայիսի 31-ին հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ այս տարվա մայիսի 20-ին ԱՄՆ Օրեգոնի շրջանի դատարանը որոշում է ընդունել, համաձայն որի` Ուկրաինայի պետբյուջե պետք է վերադարձվի 19 միլիոն դոլար, որն անօրինաբար ծախսվել է Տիմոշենկոյի կառավարության կողմից. դեղամիջոցները գնվել են չհիմնավորված բարձր գներով եւ միջնորդների միջոցով:
Նշենք, որ Տիմոշենկոյի դեմ հարուցված առաջին քրգործը վերաբերում է փողերի լվացմանը, երկրորդը` անօրինական կերպով շտապօգնության մեքենաներ գնելուն, երրորդը` Ռուսաստանի հետ գազամատակարարման վերաբերյալ պայմանագիր կնքելուն, ինչն արվել է պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով եւ վնասել է պետությանը:
Տիմոշենկոն համարում է, որ քրեական այս գործերի միջոցով իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում: