Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Փաստաբան Արսեն Բաբայանին և նրա ընկերներին ձերբակալել էին՝ ոստիանության՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժնից։ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ իրականում ՆԳՆ ոստիկանությունը որոշել է, որ պետք է ընդդեմ օրենքի գործողություններ իրականացնել։
Նրա խոսքով՝ այս ձերբակալությունն ունի նախաբան, կեսօրից սկսած՝ ոստիկանությունն արդեն «Հայրենիք» կուսակցության դիմաց տեղակայել էր որոշակի «պոստեր» և իրականացնում էր իրենց հետևելու գործընթաց։ «Մենք դա ֆիքսել էինք, ես անձամբ գոնե գիտեի, որ պետք է իրականացնեն այդ ձերբակալությունը։ Եվ ես այն մեքենայում էի, որը հետո տեղափոխեցին ոստիկանության բաժին, հենց դրա համար, որովհետև շատ լավ գիտեի, որ այդ մեքենան պիտի տանեն ոստիկանության բաժին ու այնտեղ գտնվող մարդկանց պետք է ձերբակալեն»,- նշեց Արսեն Բաբայանը։
Արսեն Բաբայանը մանրամասնեց նաև, որ ձերբակալելիս իրեն ասել են՝ իբրև ապօրինի զենք կրելու կասկածանքով են ձերբակալում։
«Ճանապարհին, երբ գրառում արեցի, որ ինձ ձերբակալել են, հավանաբար, այդ օպերացիան իրակնացնողը զանգ ստացավ, և երբ հասանք Քրեական ոստիկանության Երևանի ստորաբաժաանում, ինձ դռան մոտ հայտնեցին՝ իբր ինձ չեն ձերբակալել»,- ասաց նա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ արդեն չորրորդ անգամ են նույն մարդկանց ձերբակալել՝ իբրև ապօրինի զենք կրելու կասկածով։ Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ պահնորդական ծառայության աշխատակիցները լիցենզավորված են, ունեն զենք կրելու իրավունք, նրանց տվյալներն առկա են ՆԳՆ-ում, միայն խնդիրն այն է, որ որոշել են, թե Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի այդ ծառայություններից։