Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է, որ Թրամփը ստորագրելու է փաստաթուղթ` Գոլանի բարձունքների մասին
Իսրայելի ԱԳՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Իսրայել Կացը իր թվիթերյան էջում հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել` Գոլանի բարձունքները Իսրայելի մաս կազմելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Կացի խոսքով` Թրամփը այդ փաստաթուղթը կստորագրի վաղը` Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուի ներկայությամբ:
«Իսրայելի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները ամուր են, քան երբևէ»,- հավելել է նա: