|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շատ հստակ նշում է, որ «Գոլանի բարձունքների կարգավիճակը չի փոխվել»: Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիքը երկուշաբթի` այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ճանաչեց Գոլանի բարձունքները որպես Իսրայելի տարածք. հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
«Գոլանի բարձունքների վերաբերյալ ՄԱԿ-ի քաղաքականությունը արտացոլված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերում, և այդ քաղաքականությունը չի փոխվել»,- շեշտել է Դյուժարիքը` հավելելով. «Իսրայելը Սիրիայից զավթել է ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքը 1967 թվականին` Միջին Արևելքի պատերազմի ժամանակ»:
1981 թվականին 15 անդամ երկրների կողմից ընդունվեց ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի բանաձև, ըստ որի` Իսրայելի`օկուպացված Գոլանի բարձունքներում իր օրենքները, իրավազորությունը և կառավարումը պարտադրելու որոշումն անվավեր է և իրավական ուժ չունի: Բանաձևը նաև պահանջել է, որ Իսրայելը վերացնի իր որոշումը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին փաստաթուղթը: