Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի` Գոլանի բարձունքների վերաբերյալ որոշումը խախտում է միջազգային օրենքները և զրոյի հասցնում խաղաղության հասնելու ջանքերը: Այդ մասին հայտարարել է Լիբանանի ԱԳՆ-ն. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, ինչի մասին հայտարարվել էր Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Նույն օրը Թրամփն այդ մասին որոշում էր ստորագրել։
«Լիբանանի ԱԳՆ-ն դատապարտում է և ԱՄՆ նախագահի հայտարարությունում, որը վերաբերում է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքները միացնելու իրավունքներին, բոլոր միջազգային օրենքների խախտում տեսնում»,- ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ Թրամփի որոշումը զրոյի է հասցնում իրավահավասար խաղաղության հասնելու բոլոր ջանքերը:
Լիբանանի ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ ոչ մի հայտարարություն չի կարող փոխել իրականությունը և այն փաստը, որ Գոլանի բարձունքները Սիրիայի տարածքն են: «Ոչ մի պետություն չի կարող վերափոխել պատմությունը և իր սեփականությունը դարձնել մեկ այլ պետության հողերը»,- ասվում է հայտարարությունում: