կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-24 20:20
Աշխարհ

Դամասկոսը չի ճանաչում Թրամփի հայտարարությունը Գոլանի բարձունքների պատկանելության վերաբերյալ

Դամասկոսը չի ճանաչում Թրամփի հայտարարությունը Գոլանի բարձունքների պատկանելության վերաբերյալ
Սիրիան չի ճանաչում Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության իրավական որևէ հետևանք, հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական  ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաֆարին: Հաղորդում է РИА Новости-ն: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրել էր, որ արդեն ժամանակն է, որ Վաշինգթոնը ճանաչի Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս, քանի որ դա բխում է Իսրայելի ու տարածաշրջանի անվտանգությունից: