Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միավորված ազգերի կազմակերպությունը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում Իսրայելի օկուպացիոն ռեժիմին` զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք խախտում են միջազգային իրավունքը։
Ըստ ՍԱՆԱ գործակալության՝ Գլխավոր ասամբլեան ընդգծել է, որ Իսրայելի օկուպացիոն ռեժիմի գործողությունները՝ ուղղված սիրիական Գոլանի բարձունքների բնույթն ու իրավական կարգավիճակը փոխելուն, անվավեր են ու անարդյունավետ և բացահայտ խախտում են միջազգային իրավունքը։
«Սիրիական օկուպացված Գոլանը» վերնագրով` ընդդեմ Իսրայելի բանաձևին կողմ է քվեարկել 149 երկիր, իսկ դեմ` ԱՄՆ-ը, ձեռնպահ է քվեարկել 23 երկիր։ Բանաձևը կոչ է անում Իսրայելին՝ որպես բռնազավթող տերություն, չեղարկել բռնազավթված սիրիական Գոլանի վերաբերյալ որոշումները, մասնավորապես` կատարել Անվտանգության խորհրդի 1981թ. որոշումը, ըստ որի` Իսրայելի ընդունած օրենքներն ու օրենսդրությունը օկուպացված Գոլանի տարածքի վերաբերյալ անվավեր են և չունեն միջազգային իրավական ուժ։
Բանաձևը Իսրայելին կոչ է անում անհապաղ չեղարկել որոշումները և դադարեցնել սիրիական օկուպացված Գոլանի բարձունքների քաղաքային պատկերի, ժողովրդագրական կազմի և իրավական կարգավիճակի փոփոխությունը։
Մի քանի օր առաջ ՄԱԿ-ը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր անում Իսրայելին` ամբողջությամբ հետ քաշվել Սիրիայի օկուպացված Գոլանի բարձունքներից մինչեւ 1967 թվականի հունիսի 4-ի սահմանագիծը: