ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը ստորագրել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին փաստաթուղթը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Փաստաթուղթը ստորագրվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նիթանյահուի ներկայությամբ:
«Սա պետք է տեղի ունենար դեռ տաս տարի առաջ»,- ասել է Թրամփը: Նրա խոսքով` Իսրայելը վերահսկողություն է վերցրել Գոլանի բարձրունքների նկատմամբ դեռ 1967թ-ին, որպեսզի իր երկիրը պաշտպանի սպառնալիքներից: Թրամփն ասել է, որ հիմա Իսրայելը պետք է պաշտպանվի Իրանից և Սիրիայում գտնվող ահաբեկչական խմբավորումներից: