Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հայտարարել է, որ քննարկվում է Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգի հնարավոր այցը Անկարա․ գրում է իսրայելական Haaretz թերթը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։
«Մենք բանակցություններ ունենք նախագահ Հերցոգի հետ։ Պարոն Հերցոգը կարող է այցելել Թուրքիա»,- Ալբանիա կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Էրդողանը։
Իսրայելական աղբյուրները հաստատել են, որ նախնական բանակցություններ են ընթանում, սակայն նշել են, որ այցի ժամկետը դեռ քննարկվում է, և «Էրդողանի ու Հերցոգի հանդիպման իրական լինելը նույնպես պարզ չէ»:
Բանակցությունների մանրամասներին ծանոթ աղբյուրն ընդգծել է, որ Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերությունները չեն վնասի Իսրայելի ամուր կապերին իր դաշնակիցների հետ` Կիպրոսի և Հունաստանի, որոնք առճակատման մեջ են Թուրքիայի հետ: Ավելին, Haaretz-ի զրուցակցի, թուրքերի հետ հարաբերություններում իսրայելցիների քայլերը համաձայնեցվում են այս երկու երկրների հետ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կտրուկ վատթարացան 2010 թվականին, երբ մայիսի 31-ի գիշերը 10 ակտիվիստներ սպանվեցին թուրքական Mavi Marmara լաստանավի վրա իսրայելական նավատորմի հարձակման հետևանքով: Միջադեպն աննախադեպ ճգնաժամ էր առաջացրել թուրք-իսրայելական տասնամյակների սերտ հարաբերություններից հետո, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում։ 2016 թվականին երկրները կարգավորեցին իրենց հարաբերությունները, սակայն վերադարձ նախկին գործընկերությանը չեղավ։ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը շարունակում է քննադատել Իսրայելի քաղաքականությունը պաղեստինցիների նկատմամբ, ներառյալ՝ ապօրինի բնակավայրերը Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում, ինչպես նաև Գազայում հումանիտար իրավիճակը: Վերջին տարիներին Իսրայելը արագորեն մերձենում է Թուրքիայի բոլոր տարածաշրջանային հակառակորդների հետ, հատկապես՝ Արևելյան Միջերկրական ծովում` Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի հետ: