Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավաստիացրել է, որ երկիրը կկարողանա շուտափույթ վերահսկողության տակ առնել նոր կորոնավիրուսի բռնկումը, փոխանցում է Mehr-ը:
«Մենք կհաղթահարնեք այս խնդիրն ամենակարճ ժամկետներում մահացության մինիմալ դեպքերով»,- ասել է Ռոհանին կառավարության նիստին: Նա քննադատել է «թշնամիներին», ովքեր օգտվել են այդ բռնկումից, կեղծ լուրեր եւ հայտարարություններ տարածելով, խաղաղությունն ու իրանցիների վստահությունը խաթարելու համար: «Նրանք կեղծ թվեր են ներկայացնում, պնդում են, որ մարդկանց տեղյակ չեն պահում իրական իրավիճակի մասին, մինչդեռ առաջին իսկ օրվանից, երբ մենք իմացել ենք վիրուսի ներթափանցման մասին, առողջապահության նախարարությանը հանձնարարվել է վիճակագրությամբ եւ տվյալներով իրազեկել մարդկանց»:
Նախագահը նաեւ քննադատել է Վաշինգտոնի հայտարարությունն Իրանին օգնելու պատրաստակամության մասին: «Դժբախտաբար, նրանք, ովքեր պատժամիջոցներ են կիրառել սննդի եւ դեղամիջոցների նկատմամբ, այժմ թաքնվում են կարեկցանքի դիմակի հետեւում` պնդելով, որ ձգտում են օգնել: Եթե նրանք անկեղծ են, թող գոնե չեղարկեն պատժամիջոցները դեղամիջոցների նկատմամբ: Սա կլինի առաջին քայլը»:
Ըստ վերջին տվյալների` Իրանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 2822-ի, իսկ մահացության դեպքերը` 92-ի: