կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-15 15:10
Առանց Կատեգորիա

Նամակագրությունը` ''Թագավորն Ապրած Կենային'',թափ կառնի

Նամակագրությունը`  ''Թագավորն Ապրած Կենային'',թափ կառնի

 

Հայաստանի գյուղապետերի ասոցիացիան որոշել է, որ յուրաքանչյուր գյուղապետ նամակով դիմի Վլադիմիր Վլադիմիրովիչին առ այն, որ իրենց գյուղի խնդիրը Ռուսաստանի խնդիրն է և վերջ: Այս փաստից ոգևորված` թաղապետերն էլ են  հավաքվել ու որոշել նույնատիպ բովանդակությամբ նամակ գրել, սակայն այստեղ խնդիր կա. գրողին չեն գտնում:Բանը նրանում է, որ շատերն են ուզում նամակի տակ  «ձեռք քաշել», այսինքն` ստորագրել, բայց , այ գրող, որ ի վիճակի է այդ նամակը գրել, չկա ու չկա: Մնացածն էլ, որ երկմտանքի մեջ են, դեռ ամբողջովին չեն կողմնորոշվել` Վլադիմիր Վլադիմիրովիչը հիմա հանրապետակա՞ն է, թե՞ մերոնք են «единая россия»:

 

Այս ու այլ հարցեր քննարկելու և կողմնորոշվելու համար Երևանի վարչական շրջանների ղեկավարները իրենց ներկայացուցիչներին ուղարկել էին կոնսպերատիվ հանդիպման, որի ընթացքից որոշ դրվագներ հայտնի դարձավ yerkir.am-ի լրագրողին: Պարզվում է`քննարկումը եղել է խաշի սեղանի շուրջ և`  թեժ : Մեկ կարևոր հանգամանք ևս` խաշը պատրաստված է եղել միմիայն ռուսական տոտիկներից, իսկ օղին` Кремлин..., դե սատանի աչքից հեռու էլի....

 

Ստորև հատվածներ` խաշի սեղանից. 

 

-Բա որ հանկարծ պարզվի, որ Զորիկ պապիկի նամակը ինքնագործունեություն է, և ՀՀԿ-ն այդ ամենի հետ կապ չունի,-տեղից խոսեց Բանգլադեշի բդեշխը:

 

-Չէ, հաստատ Զորիկ պապին նման բան չէր անի, եթե համոզված չլիներ, որ թագավորը Նժդեհին ներել է,- չդիմացավ Ավանի խանը:

 

-Տղերք, «կարողայով» հարց չեն լուծում, եկեք Տարոնին խնդրենք, թող դիրեկտորից ճշտի`ինչն ինչոց է,- զգուշացավ Կենտրոնի սանմաքրման բաժնի պետը:

 

-Տնօրենը չի կիսվում ոչ մեկի հետ, մեկ ինքը գիտի, մեկ էլ` մեր մեծն «թագավոր ապրած կենան», մնացածն ինչ ասեն, չհավատաք: Գործեք Ձեր խղճի թելադրանքով: Ես, օրինակ, արդեն հրահանգել եմ, սրանից հետո մենք Սովետաշեն ենք, նուբարների ժամանակը անցավ,- իր հեղինակավոր կարծիքն ասաց արդեն Սովետաշենի Պտուկը:   

 

- Ես էլ եմ մտածում Քանաքեռ-Զեյթունը հետ ֆռռացնել տամ 26 կոմիսարների անվան: Ինչ իմանաս, մեկ էլ տեսար` վաղը ուշ եղավ: Ես իրենց ցավը տանեմ, մարդ էին , մարդ... ,- Կոմիտասցի Մզեն էր, ով հայտնի է նաև հայտնի պատգամավորի բուծած ջայլամի ձվերի վաճառքով:

 

-Լսի,- Մզեին դիմեց Արեշի Բուղը,-Գալուստը ի՞նչ է ասում, դիրեկտորի հետ խոսե՞լ է:

 

-Չէ հա, Գալուստին ո՞վ ա բան ասում, որ: Գրիգորիչն ա էլի, քթածակով ապրում ա: Հլը էն վախտից Կադիլակին համոզում էր, թե Սպենդարյանի արձանը փոխի, տեղը Նժդեհինը դիր: Տեսա՞ր, Կադիլակն ավելի հեռատես մարդ դուրս եկավ: Մարդն ասում էր, տղերք մի ոգևորվեք,էս ամեն ինչը ժամանակավոր է: Ինքը դարձավ ժամանակավոր, իսկ մենք  մշտական մնացինք: Մենք պետք ա Իվանի պոչից բռնենք, Իվանի...Մի հատ զանգի էլի Տարոնին, գոնե տեսնենք տրամադրությունը ո՞նց է` կկողմնորոշվենք:

 

-Չեմ հասկանում, ուրեմն ծովակալի խոսքը արժեք չունի՞, չեք կողմնորոշվո՞ւմ, Տարոնի խոսքով պետք ա կողմորոշվե՞նք, - նեղսրտեց Չարբախի Լիպոն: Տարոնը, մի բան կա, որ պետք է անի. քաղաքապետարանի դիմացի բադիկի թևերը պետք է ներկի Ռուսաստանի դրոշի գույներով, և վերջ:

 

-Էդ Տարոնը չի անելու , ես եմ անելու, դա իմ պազիցիան ա,- ասաց Կենտրոնի սանմաքրման բաժնի պետը, սպասի զանգեմ , չուշացնենք:

 

Տուուուուու.......

 

-Տարոն Անդրանիկովիչ, բարև Ձեզ, Կլեշն ա: Հիմա ի՞նչ անենք, ուզում ենք մենք էլ գյուղապետերի պես մի նամակ գրենք «թագավորն ապրած կենային»:

 

Քիչ զրուցելուց հետո Կլեշը անջատեց հեռախոսը և շրջվելով սեղանակիցների կողմը` ասաց.

 

-Տղերք, ասում ա հրահանգ չկա դեռ, իսկ եթե չկա, նշանակում ա` Երևանը չենք հանձնում:

 

-Ո՞նց , - զարմացան բոլոր կողմերից:

 

-Տենց: Ասում ա թող գյուղերը հանձնվեն, տեսնենք ոնց են դիմավորում, հետո մենք կգնանք: Համ էլ առանց իմանալու տնօրենի վերջնական կարծիքը` մի ոգևորվեք: Միևնույն է, փողը իր հրահանգով է տրվելու , որ ժողովրդին բաժանեք...եթե հանրաքվե լինի:  

 

-Աստված տա, էլի առիթ ա, մի քանի կոպեկ կաշխատենք, -ոգևորվեց Չարբախի Լիպոն և առաջարկեց խմել այդ առիթով:

 

Բոլորը ոտքի կանգնեցին և հոտնկայս խմեցին տնօրենի կենացը` մաղթելով նրան արևշատություն և լիքը փող:


Կարեն Ստեփանյան