կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-13 23:21
Առանց Կատեգորիա

Մալախովն իր բոսի աղջկան կառնի

Մալախովն իր բոսի աղջկան կառնի

Комсомольская правда-ն գրում է, որ Ռուսաստանի առաջին հեռուստաալիքի հաղորդավար Անդրեյ Մալախովը (օրերս լրացավ նրա 39-ամյակը) պատրաստվում է ամուսնանալ: Ընտրյալը 30-ամյա Նատալյա Շկուլեւան է` Elle ամսագրի հրատարակիչը: Աղջկա հայրը` Վիկտոր Շկուլեւը, HFS հրատարակչական տան նախագահն է, որը, մյուս պարբերակնների թվում, հրատարակում է նաեւ Starhit ամսագիրը, որի խմբագիրն է Մալախովը: Շիկահեր գեղեցկուհու հետ հեռուստահաղորդավարը ծանոթացել է աշխատանքի բերումով:

 

Առաջին անգամ որպես պաշտոնական զույգ նրանք հայտնվել են 2009-ի սեպտեմբերին` Յանա Ռուդկովսկայայի ու Եվգենի Պլյուշչենկոյի հարսանիքին: Քիչ ժամանակ անց, Նատալյան տեղափոխվել է Անդրեյի տուն:

 

«Հարկավոր է երեխաներ ունենալ»,- ասել է Մալախովը` բացատրելով իրենց հարաբերություններն օրինականացնելու ցանկությունը: Նա իր հարուստ հարսնացուին արդեն ներկայացրել է Մուրմանսկի Ապատիտի քաղաքում բնակվող մորը: