Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ակօս» թերթի լրագրող Ույգար Գյուլթեքինը խոսել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի նախապատրաստությունների մասին:
Ինչպես հայտնում է t24.com-ը, Ույգար Գյուլթեքինը հայտնել է, որ այդ ուղղությամբ Թուրքիայի վարչապետի գրասենյակը եւ արտաքին գործերի նախարարությունը աշխատանքներ են տանում:
«Թուրքիայի պատմական ընկերակցության համար Հայոց ցեղասպանության ժխտման համար հատուկ պարտականություն ձևավորվեց: Մարմինը այս նպատակի համար հայ-թուրքական հարաբերությունների մասին ժողովածու է պատրաստում: Թուրքիայի պատմական ընկերակցությունը սկսել է պատմական հոդվածներ հավաքել հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս ծրագրի պատրաստությունը նախատեսվում է մինչև 2015 թիվը»,- ասել է Գյուլթեքինը:
Տեղեկացվում է նաև, որ Թուրքիան ակտիվ համագործակցության ճանապարհներ է որոնում Ռուսաստանի հետ` 2015 թվի հետ կապված:
Նշենք նաև, որ, ըստ հաղորդված լուրերի, հայ-թուրքական սահմանին նույնպես փոփոխություններ են արվում. տարիներ շարունակ չգործող երկաթուղու վերանորոգման, ինչպես նաև հետազոտման աշխատանքներ են տարվում: