Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ընդգծեց` երկու կարծիք լինել չի կարող` ԼՂ հակամարտության կարգավորումը, այսինքն՝ վերջնական լուծումն Արցախի միջազգային ճանաչումն է:
Պատգամավորը հստակեցրեց` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան, մասնավորապես այն, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում: Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն շատ բանի մասին է ասում:
«Արցախի ճակատագրի հետ կապված որևէ հարց չի կարող որոշվել առանց Արցախի և Արցախի ժողովրդի մասնակցության: Մնացածն արդեն քաղաքական գործընթացներ են, որոնց հետ կապված` ԲՀԿ-ն հնչեցրել է տեսակետներ, և եթե լինեն զարգացումներ, մենք կանդրադառնանք»,- հավելեց Իվետա Տոնոյանը:
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Շաքե Իսայանը, նշեց, որ հայտարարությունը չէր կարող չմտահոգել: Ըստ նրա` ադրբեջանական քաղաքական էլիտան մշտապես շեշտադրել է ուժի գործոնը և այն շարունակում է մնալ իր օրակարգում:
«Ադրբեջանի ԱԳՆ-ի երեկվա արձագանքում կրկին շեշտադրվում է Ադրբեջանի ամբողջականության հարցը, իսկ սրան հակառակ` մենք ունենք ՀՀ-ի նոր իշխանությունների` ավելի կառուցողական դաշտում մոտեցումը, օրինակ՝ վարչապետի հայտարարությունը, որ ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի ԼՂՀ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,- ասաց նա: