կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-23 16:50
Քաղաքական

Ծառուկյանն օրական 2 տասնյակից ավելի հանդիպումներ է ունենում. Իվետա Տոնոյան

Ծառուկյանն օրական 2 տասնյակից ավելի հանդիպումներ է ունենում. Իվետա Տոնոյան

ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը  Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ «Ծառուկյան դաշինք»-ի հետ համագործակցության շրջանակներում օրական առնվազն երկու տասնյակից ավելի հանդիպումներ են տեղի ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ: Նրա խոսքով՝ հանդիպումները կրում են ոչ թե ամենօրյա բնույթ, այլ՝ ամենժամյա: «2 տասնյակից ավելի հանդիպումներ են լինում, բայց թե ո՞ր քաղաքական ուժի հետ ո՞ր օրն է հանդիպում տեղի ունեցել, ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում»,- ասաց Տոնոյանը՝ արձագանքելով մեր հարցադրմանը, թե Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումն այսօ՞ր է  կայացել:

Նշենք նաև, որ լրատվամիջոցները ինֆորմացիա տարածեցին, համաձայն որի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը, երկրորդ տեղում լինելու է գործարար Խաչատուր Սուքիասյանը, երրորդում՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, չորրորդ ու հինգերորդ տեղերում կլինեն ԲՀԿ ներկայիս ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: