Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության ընդունելությունների տանը կազմակերպված պատգամավորական մանդատների բաշխման արարողությունից առաջ «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց դաշինքի թեկնածուները, որոնց անունից ինքաբացարկի դիմումներ են ներկայացվել ԿԸՀ, տեղյակ են եղել և անձամբ են գրել այդ դիմումները:
«Մանդատից հրաժարվողները բոլորն էլ այդ դիմումները գրել են և ստորագրել են: Եթե իրավապահ մարմինների մոտ նման ցանկություն առաջանա, նրանք կարող են մեկ ձեռագրաբանական ուսումնասիրութամբ դա պարզել»,- ասաց նա՝ հավելելով. «Մարդիկ դիմումների բովանդակության մասին են շատ լավ տեղեկացված եղել և, բնականաբար, առանց նրանց ցանկության չէր կարող այդ ամեն ինչը տեղի ունենալ»:
Նշենք նաև, որ մանդատների հանձնման արարողությանը ներկա չէր «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը: