|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԲՀԿ-ն ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն առաջադրելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
«Որպես խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժ և ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն` ԲՀԿ-ն ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն առաջադրելու է: Առաջիկա օրերին արդեն մեր թեկնածուի անունը կհրապարակենք: Մեր բազմաթիվ գործընկերների անուններ են շրջանառվում այս օրերին՝ Վահե Էնֆիաջյան, Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան: Պետք է զինվել համբերությամբ և սպասել փոքր-ինչ»,- նշեց նա՝ շարունակելով. «Թե ով ինչ պաշտոն է զբաղեցնելու՝ և՛ խմբակցության քարտուղար, և՛ հանձնաժողովների նախագահներ, երբ արդեն լինի որոշակիություն, ինչպես նաև փոխնախագահ, ավելի ուշ այդ ամեն ինչի մասին քաղխորհրդի հայտարարությամբ հանդես կգանք»։
Հակադարձմանը՝ փաստորեն, պաշտոններում առաջադրումների հարցով ԲՀԿ-ն դեռ որոշումներ չունի՞, Տոնոյանը պատասխանեց. «Որոշումներ կան, սակայն դրանց մասին կհայտարարվի փոքր-ինչ ուշ»։