Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին, անդրադառնալով «Արարատցեմենտի» շուրջ եղած բանավեճերին, ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը փաստերի տրամադրման առումով առնվազն ազնիվ չի եղել:
«Խորհրդարանական ամբիոնից նա հայտարարեց, թե մասնավորեցման գործընթացը 200 հազար դոլար է արժեցել: Պայմանագիրը ձեռքիս տակ է, ու կարող եք ինքներդ էլ տեսնել: Նա նշում է միայն երկրորդ կետը, որի համաձայն՝ մասնավորեցման համար 200 հազար դոլար է նախատեսված, սակայն չի նշում հենց դրան հաջորդած 3-րդ կետը, որում մնացած բոլոր ֆինանսական հարցերն են, մասնավորապես՝ 6 մլն 866 հազար դոլար պատքերի մարում և այլն, և այլն: Ընդհանուր առմամբ, 10 մլն դոլարից էլ ավելի գումար է արժեցել մասնավորեցման ամբողջ գործընթացը՝ հաշվի առնելով պարտքերի մարումն ու մնացյալ ծախսերը»,- մանրամասնեց Տոնոյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում հայտարարել էր, որ «Արարատ ցեմենտ» գործարանը ձեռք է բերվել 200 հազար դոլարով: Արձագանքելով պատգամավորին՝ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ եթե դա համապատասխանում է իրականությանը, և պատգամավորը կարող է ապացուցել իր խոսքերի ճշմարտացիությունը, ապա ինքը պատրաստ է նվիրել ցեմենտի գործարանը Գևորգյանին: